Մենք ո՛չ ռուսամետ ենք, ո՛չ հակառուս, ո՛չ ամերիկամետ, ո՛չ եվրոպամետ, ո՛չ իրանամետ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական Le Monde օրաթերթին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը՝ ընդգծելով, որ հայ-ռուսական հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի վրա:

Լրագրողը վարչապետին հիշեցրել է, որ ընտրվելուց հետո նա երեք անգամ հանդիպել է ՌԴ նախագահի հետ ու հարցրել՝ կարո՞ղ է Հայաստանը Ռուսաստանից լիովին անկախ քաղաքականություն վարել:

«Մենք ո՛չ ռուսամետ ենք, ո՛չ հակառուս, ո՛չ ամերիկամետ, ո՛չ եվրոպամետ, ո՛չ իրանամետ: Հայաստանն ինքնիշխան պետություն է, և իմ կառավարությունը հանդես է գալիս բացառապես մեր ժողովրդի և մեր երկրի շահերից: Դա պարզ էր Ռուսաստանի նախագահի հետ իմ առաջին բանակցություններից հետո, որոնք ընդգծում էին նրա հարգանքը մեր ազգային ինքնիշխանության սեփական արտաքին քաղաքականությունը վարելու իրավունքի նկատմամբ: Երբ ես ընդդիմություն էի, նա չի միջամտել՝ կանխելու մեր հեղափոխությունը: Նա չի միջամտել նաև հետո, երբ ես դարձա վարչապետ: Մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի վրա»,- պատասխանել է Նիկոլ Փաշինյանը:

Աղբյուր՝

Понравилась статья? Поделиться с друзьями: