«Մի՛ լացեք, ո՛չ էլ լացկան լայքեր դրեք». Կարինե Հարությունյան

Ամբողջ ֆեյսը արցունք է: Հա, ի՞նչ: Մարդը ապրել է 94 տարի, արարել է, դժվար օրեր է ունեցել, համառել է, ասել են՝ չես կարող երգել, ձայնդ բանի նման չէ, բայց ինքը երգել է ու մինչեւ վերջ էլ երգեց: Կարելի է ասել՝ բեմի վրա հանգավ: Հանգչելով էլ լույս է տալիս: Ու միշտ լույս է տալու: 
Մարդը… Իր պատմածներից մի դրվագ վերապատմեմ: Երիտասարդ տարիներին, երբ սկսնակ էր, դահլիճում երգելիս է լինում, նկատում է, որ առաջին շարքում նստած մի կին արցունքներն է սրբում: Ասում է՝ ես էլ մտածեցի, որ լավ եմ երգում եւ ավելի ոգեւորված շարունակեցի, մեկ էլ լսեմ, որ այս կինը արցունքների միջից ասում է՝ տղաս, ի՞նչ կլինի, էլ մի երգի, ահավոր է:  Սա Շառլի պատմածն է: 
Պիաֆն է եղել այն մարդը, որն իրեն վստահեցրել է, որ կարող է երգել, իսկ ինքը Պիաֆի փրկիչն է եղել, հաճախ է հետեւել, որ Պիաֆը քիչ խմի:
Շառլը համառ է եղել, եւ իր համառության շնորհիվ էլ դարձել է այն, ինչ դարձել է: Նա մեծ աշխատասեր էր, մեծ սիրող, մեծ երգիչ, մեծ ստեղծող… Ուրեմն՝ մի լացեք, ոչ էլ լացկան լայքեր դրեք: Սրտիկնե~ր շաղ տվեք Շառլի համար, երգեր դրեք, երգեք իր հետ, խմեք իր կենացը, բայց մի լացեք:
Հ.Գ. Իսկ ես Փարիզից հենց նոր հետ եկա: Լավ էր այնտեղ: Նրանք ավելի են սիրում Շառլին: Նրանք երգում են Նրա հետ: Շառլը նրանց մեջ է:   
Վայելեք էս սիրուն երգը

Понравилась статья? Поделиться с друзьями: