ՄԻ ՏՎԵՔ ՍԱ ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ․․․ Կա կարծիք, որ սա օգտակար է, սակայն իրականում այդպես չէ

Սա շատերի մանկության ուտելիքն է, թեպետ մեծերն էլ են այն սիրում։ Խոսքը սպիտակաձավարի շիլայի մասին է։ Ավանդույթները փոխանցվում են սերնդեսերունդ, ու մարդիկ շարունակում են երեխաներն տալ այս մթերքը։ Սակայն ժամանակակից դիետոլոգները հորդորում են զերծ մնալ դրա հաճախակի օգտագործումից, քանի որ այն այնքան էլ օգտակար չէ, ինչպես շատերն են համոզված։

Чем опасна манная каша

Անշուշտ, սպիտակաձավարի շիլան ունի նաև դրական կողմեր․

  • հոգ է տանում սրտի առողջության մասին, լավացնում է արյան շրջանառությունը, բարձրացնում հեմոգլոբինը՝ երկաթի ու վիտամին Е-ի պարունակության հաշվին;

Чем опасна манная каша

  • արագ է պատրաստվում, ու դրա շնորհիվ պահպանվում են օգտակար միկրոտարրերը;
  • այն խորհուրդ է տրվում օգտագործել, երբ առկա են որովայնի խոռոչի օրգանների պաթոլոգիաներ։

Чем опасна манная каша

Սակայն զգուշությամբ և խիստ սահնանափակ օգտագործեք շիլան հետևյալ պատճառներով․

  • սպիտակաձավարը ստանում են ցորենի մանր փշուրներից, այդ պատճառով այն հարուստ է գլյուտենով, որը հաճախ երեխաների մոտ դառնում է ծանր սննդային ալերգիայի պատճառ։ Նման ալերգիան վտանգավոր է նրանով, որ դժվար է ախտորոշվում, քանի որ դրա նշանները նման են լինում մարսողական օրգանների հիվանդությունների ախտանիշներին;

Чем опасна манная каша

  • գլյուտենը ախտահարում է հաստ աղիքի լորձաթաղանթը, ինչի պատճառով նյութափոխանակությունը զգալիորեն տուժում է։ Օրգանիզմը դադարում է յուրացնել անգամ վերամշակված սնունդը, ինչն էլ հանգեցնում է քրոնիկ փորլուծության ու խոցերի առաջացման;
  • սպիտակաձավարի շիլան 70%-ով բաղկացած է կրախմալից։ Փոքրիկների ստամոքսի համար դա շատ մեծ ծանրաբեռնում է;

Чем опасна манная каша

  • սպիտակաձավարի մեջ պարունակվում է գլիադին բուսական սպիտակուց, ֆիտին, որի առկայությունը խոչընդոտում է կալցիումի նորմալ յուրացմանը։ Սա շատ վտանգավոր է ոսկորների առողջության համար;

Чем опасна манная каша

  • սպիտակաձավարը ինչպես երեխաների, այդպես էլ մեծերի մոտ դառնում է ավելորդ քաշի առաջացման պատճառ։

Եթե շատ եք սիրում սպիտակաձավարի շիլա, ապա հետևեք ստորև ներկայացված կանոններին․

  • կերեք այն  7–10 օրը մեկ;
  • շիլա մի տվեք մինչև 1 տարեկան երեխաներին, իսկ մինչ 3 տարեկանը տվեք շատ հազվադեպ;

Чем опасна манная каша

Ցանկացած մթերք օգտակար է չափավոր օգտագործման դեպքում։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: