Մնացել էինք քարերի արանքում, վերեւից կրшկ էր թափվում ու թափվում էր ուղիղ ոտքերիս վրա․․․ Հռիփսիմեն մայրիկի հետ գնացել էր Սուրմալու՝ եղբոր երեխային նվերներ գնելու համար․․․

«Սուրմալու» առեւտրի կենտրոնի ուժեղ պայթյունից վիրшվորում է ստացել 28-ամյա Հռիփսիմե Երեմյանը, որն իր մայրիկի հետ գնացել էր եղբոր երեխային նվերներ գնելու համար։

NEWS.am-ին Հռիփսիմեն պատմեց, որ պшյթյունի հետեւանքով առաջացած հրդեհից ոտքերի շրջանում այրվածքներ է ստացել։

«Ցшվեր շատ ունեմ, երկու ոտքերս այրվել են, սալջարդ ունեմ, ավելի խորը վնասվել է ձախ ոտքս։ Այս ընթացքում նորմալ չեմ կարողանում քայլել։ Հիմա բուժումս տանն եմ շարունակում, ընթացքում գնում եմ հիվшնդшնոց՝ վիրшկшպությունների։ Բժիշկներն ասում են՝ երկար բուժում պետք է ստանամ»,- ասաց Հռիփսիմե Երեմյանը։

Մասնագիտությամբ բուժքույրը պատմեց, որ արդեն գնումները կատարել էին, պատրաստվում էին վճարել ու դուրս գալ, սակայն եռահարկ շենքը պայթեց։ Ուժեղ պшյթյունի պահին Հռիփսիմեն ու իր մայրը շինության առաջին հարկում են եղել.

Այրվածքներ ստացած Հռիփսիմեն մանրամասներ է պատմում «Սուրմալու»-ի պայթյունից

«Ընկանք քարերի արանքը, մեզ խանութի տերն օգնեց, որ դուրս գանք։ Մայրիկս էլ է վիրшվորում ստացել, բայց թեթեւ քերծվածքներ են։ Որ մնացել էինք քարերի արանքում, վերեւից կրակ էր թափվում ու թափվում էր ուղիղ ոտքերիս վրա։ Խանութի տերը քարերը հետ հրեց, լույս ընկավ, ու իրար օգնելով՝ դուրս եկանք։ Որոշ աշխատանք տեղում արել եմ. հղի կին կար, իրեն խնդրում էի, որ շնչեր։ Լույսը որ երեւաց, կարողացել եմ հրել իրենց, վերջում ես եմ ինձ գցել քարերի վրա»։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: