Յուրաքանչյուրն իրեն նախագահ ու վարչապետ է զգում. Բա ո՞ւր էիք այսքան ժամանակ, հը՞…

Արտավազդ Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Չզարմանաք, եթե տեսնեք դուրս եմ արել…
Ձանձրացա ոմանց չարախինդ բարբաջանքներից, թշնամու ջրաղացին ջուր լցնողներից։ Նոր կառուցվող պետականության շենքի հիմնաքարերը դուրս քաշողներից։ Սաբոտաժով զբաղվող կեղծ հայրենասերներից։

Հազար ասեցինք, թողեք` աշխատեն։ Օգնեք չսխալվեն, այլ ոչ թե ուրախացեք ամեն մի իրավիճակ նենգափոխելով։ Չեմ ասում, թե հիացած եմ մի շարք նշանակումներից։ Փաստեր բերեք, եթե ունեք վարկաբեկող…

Յուրաքանչյուրն իրեն նախագահ ու վարչապետ է զգում։ Բա ո՞ւր էիք այսքան ժամանակ, հը՞…
Թե՞ պատրաստի ապուրն ուտելիս անալի ու աղին եք փնովում։
Հներից ազատվելն արդեն ինձ և համոզված եմ շատերի համար մեծ երջանկություն է։

Չի սխալվուն նա, ով գործ չի անում, այլ կողքից ծիծաղում է սխալվողի վրա…
Ինքնալուծարվեք իմ շրջապատից։ Ձանձրալի եք արդեն դառնում։ Աշխատեք չնեղանալ, կամ էլ ուզում եք նեղացեք…»:

Понравилась статья? Поделиться с друзьями: