Նախօրեին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհվել է 32–ամյա Նահապետ Մարգարյանը. նա 44–օրյա պատերազմի մասնակից էր

Սեպտեմբերի 28–ին, Ադրբեջանի Զինված ուժերի ագրեսիայի հետեւանքով զոհվել է Զինված ուժերի սպա, փոխգնդապետ Նահապետ Մարգարյանը։

32–ամյա Նահապետը Վայոց Ձորի մարզի Թառաթումբ բնակավայրից էր։ Նա սովորել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը եւ ծառայության անցել Հայաստանի Զինված ուժերում։ Նահապետը 44–օրյա պատերազմի մասնակից էր։

Համայնքի վարչական ղեկավար Վահանիկ Մարկոսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Նահապետը զոհվել է Ջերմուկի ուղղությամբ՝ հակառակորդի կողմից իրականացրած ագրեսիայի հետեւանքով։

Նահապետ Մարգարյանն ամուսնացած էր, ունի երկու երեխա։

Понравилась статья? Поделиться с друзьями: