Նարե Գրիգորյանին Կառավարությունում աշխատանքը վերականգնելու հարցում օգնելու որևէ խոստում չեմ տվել. վարչապետի տիկնոջ պարզաբանումը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն Facebook-ի իր էջում անդրադարձել է Նարե Գրիգորյանի գրառմանը՝ պարզաբանելով, որ ինքը Կառավարությունում աշխատանքը վերականգնելու հարցում օգնելու որևէ խոստում չի տվել:

Նա, մասնավորապես գրել է. «Նարե Գրիգորյանին առաջարկել եմ աշխատանք «ՀԺ»-ում: Կառավարությունում աշխատանքը վերականգնելու հարցում օգնելու որևէ խոստում չեմ տվել: Հարցրել եմ մտադրություն ունի՞ փորձել վերականգնվել դատարանի միջոցով, թե՞ ոչ, եթե ոչ, ապա առաջարկում եմ աշխատանք «Հայկական ժամանակում»»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ Նարե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ իրեն է զանգահարել առաջին տիկին Աննա Հակոբյանը: «Նա ավելի մանրամասն տեղեկացավ իմ խնդրի մասին և ասաց, որ կարող է օգնել թե՛ աշխատանքը վերականգնելու, թե՛ նոր աշխատանք գտնելու հարցում: Ես շնորհակալություն հայտնեցի և ասացի, որ կմտածեմ և իրեն տեղյակ կպահեմ»,-գրել էր նա:

Աղբյուր՝ tert.am

Понравилась статья? Поделиться с друзьями: