«Ներդրողներին հրավիրում ենք Հայաստան» ձևակերպումն իրականում ոչինչ չասող արտահայտություն է

Տարիներ շարունակ ու բոլոր կառավարությունների կողմից հնչում է հետևյալ արտահայտությունը՝ «Ներդրողներին հրավիրում ենք Հայաստան», սա իրականում ոչինչ չասող արտահայտություն է, քանի դեռ դու չունես գոնե 10 ոլորտի մի 200 բիզնես ծրագիր՝ իր բոլոր հաշվարկներով, շուկայի ուսումնասիրությամբ և այլն: Քանի դեռ չեն լուծվել այս հարցերը, ամեն բան դատարկ խոսակցություն է, ասեմ ավելին՝ այս պարագայում հնարավոր ներդնողի համար շատ ավելի մեծ երաշխիք կլինի պետության առաջին դեմքին իր բիզնեսում փայատեր դարձնելու հեռանկարը, քան ոչ հստակ պատկերացումներով Հայաստանում բիզնես դնելու հրավերը: Բիզնեսը սիրում է հստակություն, հարց լուծող մարդկանց հետ կոնտակտներ: Կրկնում եմ՝ հարց լուծող մարդկանց, ոչ թե ակցիաներ կազմակերպող կամ սրան նրան հայհոյող մարդու հետ աշխատանք: Կառավարության յուրաքանչյուր անդամ թող մի փորձ անի՝ դրսում ապրող իր բարեկամին կամ ընկերոջը խնդրի, որ Հայաստանում բիզնես սկսելու համար քայլեր ձեռնարկի՝ առանց իրեն զանգելու իհարկե, տեսեք, գիտեն արդյոք մարդիկ, թե ուր է պետք զանգել, ի՞նչ է պետք ճշտել, հավատացեք՝ հստակություն չկա ընդհանրապես: Իսկ եթե լինեն կոնկրետ ներդրումային ծրագրեր սկսած 20-30 հզ դոլարից ինչև միլիարդներ, ապա մարդը հստակ կհասկանա, թե ինչ է կատարվում և ուր է գնում: Մեկ բան ևս՝ ամեն համայնքի համար պետք է կազմել զարգացման բիզնես պլան, դա չի կարող անել համայնքը, դա պետք է արվի մասնագիտացված կազմակերպություններր կողից, դրանք լուրջ փողեր են ու 60հզ դրամ ստացող համայնքային ծառայողից դա ակնկալել չի կարելի:

Նյութի աղբյուր՝.facebook.com

Понравилась статья? Поделиться с друзьями: