Նոր բացահայտում Քոչարյանից․ Ցմահ դատապարտյալներին Քոչարյանը կրկնակի դատապարտել է․ Ինչ է կատարվել․․

«Ցմահ դատապարտյալները պետք է դիմեն Սահմանադրական դատարան, քանի որ նրանց նկատմամբ կայացված վճիռը հակասահմանադրական է եղել»,- Primenews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՆ քրեակատարողական վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանը:

Սամվել Հովհաննիսյանը ընդգծեց, որ ցմահ դատապարտյալները իրականում դանդաղ  մահվան են դատապարտվել և դրանում մեղավոր է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում ստորագրած հրամանագրի արդյունքում 42 դատապարտյալների` մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:

Սամվել Հովհաննիսյանը պահանջում է այս հանցանքի համար ևս պատժել Ռոբերտ Քոչարյանին:

«Ծանոթացել եմ  ՀՀ Նախագահի թիվ 103 հրամանագրին, որը նա ստորագրել է 2003 թվականին,այնտեղ  մի քանի պաշտոնյա-իրավաբաններ են ստորագրել: Այդ հրամանագիրը իրականում իրավական համակարգի խայտառակություն է»,-ընդգծեց Սամվել Հովհաննիսյանը:

Աղբյուր՝primenews.am

Понравилась статья? Поделиться с друзьями: