Նոր մանրամասներ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարից․ վարորդին հետապնդել են ԱԱԾ աշխատակիցները

Ինչպես տեղեկացրել էինք՝ այսօր Mercedes մակնիշի 35 QM 718 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի Հանրապետության հրապարակում Կապի և տրանսպորտի նախարարության դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին և, նրան թողնելով անօգնական, դիմել է փախուստի։ Փախուստի դիմած Mercedes-ի վարորդն էլ առաջ ընթանալով բախվել է այլ ավտոմեքենային, վերջինն էլ բախվել է մեկ այլ` Mercedes-ի։

ԼՈՒՐԵՐ․com-ի տեղեկություններով՝ վարորդը հետապնդվելիս է եղել դիմակավորված անձանց կողմից, ամենայն հավանականությամբ՝ ԱԱԾ-ի։ Նրանց հետ եղել է նաև օպերատոր, որը տեսանկարահանել է հետապնդվողին։

Понравилась статья? Поделиться с друзьями: