Նռնակով կառավարություն մուտք գործել փորձող տղամարդու արարքը վարչապետի դեմ չէր. խորհրդական

Կառավարության շենք նռնակով մուտք գործել փորձող տղամարդու արարքը վարչապետի դեմ չի եղել։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը։«ՀՀ կառավարության շենքն անվտանգ է, միջադեպն ուղղված չի եղել վարչապետի դեմ, որևէ մեկին վտանգ չի սպառնացել, և շնորհակալ եմ անվտանգության աշխատողներին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար»,- գրել է նա։Այսօր՝ հոկտեմբերի 27-ի երեկոյան, տղամարդը նռնակով փորձել է մուտք գործել կառավարության շենք, սակայն վնասազերծվել է:24news.am
Понравилась статья? Поделиться с друзьями: