Նստած են կիլերները, իսկ պատվիրատուները պետք է բացահայտվեն. Ռիմա Դեմիրճյան

Նստած են կիլերները, իսկ պատվիրատուները պետք է բացահայտվեն. Ռիմա Դեմիրճյան

«Ծանր օր է, բոլորիս համար ծանր հիշողություններով: Ես ուզում եմ, որ մեր երկիրը միասնական լինի ու մեր կյանքում նման բաներ էլ չկատարվեն»,-այսօր` հոկտեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում ասաց 1999 թվականի ահաբեկչության զոհ դարձած Աժ նախագահ Կարեն Դեմիրճյանի կինը` Ռիմա Դեմիրճյանը:

Պետական գործչի կինը հպարտ է, որ ամուսնու գործերն ու խոսքերը որպես պատգամ են հնչում:

Անդրադառնալով հարցին, թե իր համար պարզ է, թե ով է եղել ոճրագործության պատվիրատուն Ռիմա Դեմիրճյանը արձագանքեց.«Պարզ է, պարզ է…Կարեն Սերոբիչի կատարած աշխատանքը միայն շինությունները չեն, ժամանակ է պետք , որ մարդիկ գնահատեն նրա արած աշխատանքը»: Ռիմա Դեմիրճյանը չի բացառում, որ արտաքին ուժերին է խանգարել Կարեն Դեմիրճյանը:

«Բարդ գործ է, Դուք չնայեք, որ կատարողները նստած են: Նրանք կիլերներ են, նրանք բան չգիտեն»,-մանրամասնեց Ռիմա Դեմիրճյանը հավելելով, որ գործ պետք է վերաբացվի:

armdaily.am

Понравилась статья? Поделиться с друзьями: