Շաբաթական քանի անգամ է պետք ցնցուղ ընդունել

Գիտնականները խորհուրդ են տալիս կանոնավոր կերպով չօգտվել տաք ցնցուղից և չստիպել երեխաներին շաբաթական մեկ անգամից ավել լոգանք ընդունել։ Օճառի և տաք ջրի հաճախակի ազդեցությունը մաշկի վրա անբարենպաստ է ազդում առողջության վրա,– մասնագետների կարծիքը հրապարակել է Playboy ամսագիրը։

Ամեն օր օճառով մարմինը լվանալը վնասակար է. այս սովորությունը զրկում է մաշկը ճարպային թաղանթից, ինչը բերում է չորության, թեփի և քորի։ Ինչ վերաբերում է տաք ցնցուղին, որքան էլ որ տարօրինակ չհնչի, այն ջրազրկում է մաշկը։

Գիտնականները նաև գտնում են, որ ամենօրյա ցնցուղը հանում է մարմնի վրայից անհրաժեշտ մանրէները, որոնք թույլ են տալիս պահպանել մարդու իմունային համակարգը։

Related image

Մաշկաբանները խորհուրդ են տալիս լողանալ ոչ թե տաք, այլ գոլ ջրով, ցնցուղ ընդունել ոչ ավել քան երեք րոպե և անպայման լոգանքից հետո մաշկի խոնավեցնող քսուկ օգտագործել։ 6-11 տարեկան երեխաները լոգանք պետք է ընդունեն շաբաթական մեկ կամ երկու անգամ, հակառակ դեպքում իմունիտետը կարող է վտանգի ենթարկվել։

Այս հայտարարության տակ ստորագրել են Մաշկաբանների ամերիկյան ակադեմիայի մասնագետները։

Image result for парень принимает душ

Понравилась статья? Поделиться с друзьями: