Ֆրանսիայի նախագահը ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահից հետո արդեն երկրորդ անգամ է հայերեն գրում Twitter-ի իր միկրոբոլոգում։
«Շառլ Ազնավուրը եղել է Հայաստանի որդին, դեսպանը, բարեկամը։ Նա, ով գիտեր Պատմության ողբերգությունը, ձայն տվեց նրանց, ում ցանկացել էին լռեցնել»,- հաջորդ գրառման մեջ նշել է Մակրոնը
Հոկտեմբերի 2-ին նա գրել էր, որ Ազնավուրին հրավիրել էր միանալ Երևանի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։
94 տարեկան Ազնավուրը մահացավ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը։
Երեկ Փարիզում կայացավ նրա հրաժեշտի արարողությունը, որին ներկա էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։
«Նա խոստացել էր ապրել 100 տարի». Մակրոնը հրաժեշտ տվեց Ազնավուրին
Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը (իսկական անունը` Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924թ.-ի մայիսի 22-ին Փարիզում՝ հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում:
Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։
Ննջիր խաղաղությամբ, սիրելի Վարպետ. Փաշինյանի ելույթը Ազնավուրի հրաժեշտի արարողությանը
Ահա թե ինչ գրառումներ է արել հայերեն լեզվով Ֆրանսիայի նախագահը՝ Շառլ Ազնավուրի ու հայերի մասին․․․