«Շրջափակման մեջ հայտնված ադրբեջանական խմբի պաշարները վերջացա՞ն, թե՞ ոչ»․ լրագրողը՝ ԳՇ պետին

«Շրջափակման մեջ հայտնված ադրբեջանական խմբի պաշարները վերջացա՞ն, թե՞ ոչ»․ լրագրողը՝ ԳՇ պետին

Ազգային ժողովում, ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի հետ զրույցում, լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ եղավ Ջերմուկի հատվածում շրջափակման մեջ հայտնված ադրբեջանական 12 հոգանոց խմբի ճակատագիրը, պաշարները վերջացա՞ն, թե՞ ոչ, և ինչո՞ւ հայկական ստորաբաժանումները չգերեվարեցին ՀՀ սուվերեն տարածք ներխուժած այդ խմբին․ «Տարբեր ուղղություններով եղել են հակառակորդի մի շարք խմբեր․․․դիրքային համապատասխան փոխհրաձգությունների արդյունքում հակառակորդի մխրճված ստորաբաժանումները հետ են քաշվել և կրել են կորուստներ»,-ասաց Ասրյանը՝ շարունակելով․ «Հակառակորդին գերեվարելու համար պետք է նրան ընդհուպ մոտենալ, և մեր զինծառայողների կյանքին վտանգ պատճառել: Մենք դրան չենք գնացել: Ներկա դրությամբ մենք Ջերմուկի ուղղությամբ ունենք գծագրված առաջնագիծ, որն ապահովում է Ջերմուկ քաղաքի անվտանգությունը»:

Понравилась статья? Поделиться с друзьями: