Շփման գծում որոշակի լարվածությունը պահպանվում է․ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը նոր հայտարարություն է տարածել

Հաղորդագրություն
Համացանցում շրջանառվող տեղեկությունները Արցախի այս կամ այն հատվածում ընթացող թեժ մարտերի մասին չեն համապատասխանում իրականությանը:
Շփման գծում որոշակի լարվածությունը պահպանվում է: Հանրապետության ղեկավարությունը, ՊԲ հրամանատարության ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համապատասխան քայլեր է ձեռնարկում իրադրության հանգուցալուծման ուղղությամբ:
ԱՀ պաշտպանական գերատեսչությունը լրատվամիջոցներին ու սոցիալական ցանցերի անհատ օգտատերերին կոչ է անում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Понравилась статья? Поделиться с друзьями: