Ո՞Ր «ՄՈՄԵՆՏՆ Է ՀԱՐՄԱՐ», ՊԱՐՈՆ ՕՍԻՊՅԱՆ․․․

Պաշտոնյան այսպիսին պիտի լինի, որ ասածի տակ հարյուր չասված մտքեր որսաս։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն ասում է․

«Այս պահին նպատակահարմար չէ, որ ԼԳՏՊ ֆորում անցկացվի՝ հաշվի առնելով անվտանգության հետ կապված ռիսկերը»։

Սա նշանակում է, որ այս պահին հնարավոր չէ, բայց հաջորդ պահին՝ խնդրե՜մ․․․ Այսինքն շահագրգիռ մարդկանց չի մերժվում, այլ ընդամենը հասկացվում է, որ «պահը պիտի որսալ»։

Մի ուրիշ բան էլ կա թաքնված այս նախադասության տակ։ Հայաստանում ԼԳՏՊ ֆորում անցկացնելու առաջարկություն եղել է, համաձայնության մասը շատ խոր տեղ է թաղված, բայց եղել է, բայց քանի որ դեմը ընտրություններ են, ուրեմն՝ այս պահին հարմար չի․․․

Բո ո՞ր պահն է հարմար, պարոն Օսիպյան․․․ Ո՞ր «մոմենտը»։

Մյուս նախադասությունն ավելի խոցելի է։ Օսիպյանն ասում է․

«Օրեր առաջ համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ի՛նչ է տեղի ունեցել Վրաստանում ԼԳՏԲ ֆորումի ժամանակ»:

Որ մի բան լինում է, «հայ ժողովրդին եք առաջ տալիս»՝ ժողովուրդն այսպես ասաց, ժողովուրդն այնպես ասաց, բայց հիմա Վրաստանի ժողովրդից եք խոսում։ Որ Վրաստանում այդ ամենը տեղի ունեցած չլիներ, ԼԳՏՊ ֆորում Հայաստանում լինելու էր, չէ՞, պարոն Օսիպյան։

Որ նեղն եք ընկնում, կանչում եք՝ ժողովուրդ, հա՜յ — հարա՜յ հասեք, հիմա Վրաստանի ժողովրդի՞ն եք օրինակ բերում․․․ Բա մեր ժողովրդի ձայնը, կամքը ուր մնաց․․․

Հասմիկ Բաբաջանյան

hraparak.am

Понравилась статья? Поделиться с друзьями: