Ով է ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանի ընտրյալը. Նա երեկ Երևանում ռեստորան է բացել․ ֆոտո

Արդեն մամուլը գրել էր, որ ընտանեկան նեղ միջավայրում տեղի է ունեցել ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանի նշանադրության արարողությունը:

Տոնոյանն Armdaily.am-ի հետ զրույցում նշեց, որ ընտրյալն իր դասընկերն է` Անտոն Շադունցը. «20 տարի նա Հայաստանում չի եղել, վերջերս է վերադարձել`մշտական բնակության:

Մարտ ամսին շատ նեղ շրջանակով նշանադրության արարողություն ենք արել: Հետո վերջերս էլ ամուսնությունը գրանցեցինք ԶԱԳՍ-ում:

Տոնական հավաքույթ չենք արել` հաշվի առնելով ստեղծված իրավիճակը:

Հարսանեկան արարողություն կանենք այն ժամանակ, երբ երկրում կհաղթահարվի այս իրավիճակը»:

Նշենք, որ Անտոնը գործարար է և այսօր Երևանում բացել է իր ռեստորանը` «Ալի Բաբան»:

Մեր Ինֆո-ն զույգին երջանկություն և մեծ սեր է մաղթում:

mer-info.ru

Понравилась статья? Поделиться с друзьями: