SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ այդ, Գ. Ղուկասյանն աշխատում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ։