Ուղիղ մի շաբաթ առաջ Երևանում հանդիպեցի Աղավնոյի գյուղապետին՝ մի օրով էր եկել…

Երգահան Անիտա Հախվերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի շաբաթ առաջ Երևանում հանդիպեցի Աղավնոյի գյուղապետին». Անիտա Հախվերդյան

«Ուղիղ մի շաբաթ առաջ Երևանում հանդիպեցի Աղավնոյի գյուղապետին՝ մի օրով էր եկել: Նստեցինք, որոշում առանք սեպտեմբերի 2-ին գյուղում երիտասարդեների համար մեկ օրյա վրանային ճամբար կազմակերպել: Փոքր քայլերի մարտավարությունը միշտ գերխնդրի լավագույն օժանդակությունն է: Գերխնդի՞ր, ստրատեգիա՞, կա՞մք, պետությո՞ւն: Պետություն են իմ ընկերներն ու անծանոթ ընկերներն են, որոնք կաթիլ կաթիլ փորձում են վիրավոր Արցախին արյուն տալ:
Էսօր Հայկ Խանումյանը հրահանգել է մինչև օգոստոսի 25-ը դուրս գալ Աղավնոյից, Բերձորից ու Ներքին Սուսից:

Возможно, это изображение 2 человека, люди стоят и очки для зрения
Ինձ ասեք՝ մարդու դիմադրողական շեմը որտեղ է ավարտվում, ինչքանից հետո է բանական մարդը գազան դառնում»:

Понравилась статья? Поделиться с друзьями: