Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ղովԱզգային ժոը սկսում է 6-րդ գումարման 4-րդ նստաշրջանի աշխատանքները:
ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկմանը ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը անդրադարձավ նաև ֆորս-մաժորային իրավիճակներում ԱԺ կարգավորումների բացակայության հարցին և ասաց, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում կարգավորում են մտցրել այս հարցում և ասաց. «ԱԺ նիստի անցկացմանը խոչընդոտելու դեպքում այն համարվում է ընդհատված և շարունակվում է խոչընդոտների վերացումից հետո»:
«Սահմանադրության հայեցողական մեկնաբանությունը վերջերս շատ մոդայիկ է դարձել և ում ոնց հարմար է՝ Սահմանադրությունն այդպես է մեկնաբանում»,- ի պատասխան «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի այս հարցի առնչությամբ ունեցած ելույթին՝ ասաց ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: