ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Հանրապետության տարածքում օգոստոսի 13-17-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա․․․

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 13-17-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 5-7 աստիճանով։ Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։Ճապոնիայում շոգ եղանակը խլել է 11 մարդու կյանք - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից

«Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ը՝ ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի։

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի +39․․․+41 աստիճանի | Ֆակտոր տեղեկատվական կենտրոն

Հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները»,-նշվում է հաղորդագրությունում, որին կից տեսանյութ է ներկայացվել։

Понравилась статья? Поделиться с друзьями: