Ուրեմն մի օր մեծ կոլեկտիվով հավաքվել էինք ու գնացել Հաղարծինի վանք…հիմա ոնց նայում ենք, բոլոր տաղավարները զբաղված են

«​Արտ Լանչի» հիմնադիր Բակուր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ուրեմն մի օր մեծ կոլեկտիվով հավաքվել էինք ու գնացել Հաղարծինի վանքի ճանապարհին, բնության գրկում հանգստանալու: Բայց թերացել էինք և նախօրոք տեղի հարց չէինք լուծել՝ տաղավար չէինք ամրագրել: Հիմա ոնց նայում ենք, բոլոր տաղավարները զբաղված են: Վերջը մի ընկերս եկավ, թե բա. «մի հատ շատ սիրուն ու մեծ տեղ կա, մենք էլ հանգիստ կտեղավորվենք, բայց ցավոք 4 հոգի մարդ կա նստած» ու շարունակում ա. «գոնե մենակ տղամարդիկ չլինեին, մենք էլ կնստեինք, բայց դե 4 տղամարդ նստած խմում են…» Ասեցի գնացի՜նք: Մոտեցանք տղամարդկանց, բարևեցի, ասեցի. «տղեք ընտանիքներով եկել ենք հանգստանալու, տեղ չկա, էս մեծ 50 հոգանոց տաղավարում 4-ով եք, կլինի՞ մենք էլ օգտվենք տաղավարից», լսվեց սպասված պատասխանը. «հարց չկա ախպերս»…

Գնացինք մերոնց բերելու, ընկերս ասում ա. «այ ախպեր, հլը մի քիչ էլ ման գանք, բա մեզ պետք ա էս 4 տղամարդու հետ նստենք, արդեն նստել խմում են, մի քանի ժամից հարբելու են…», ասում եմ. «համբերի եղբայր, չեն հասցնելու հարբեն, կտեսնես:»
Ու սկսեցինք գալ՝ 4 հոգի, 10 հոգի, 15, 20, 30, 40, 50 հոգի էինք ու ամենկարևորը 20 երեխա ու սկսեց աղմուկը, շուխուռը, վազվզոցը, ծիծաղը, դե իհարկե երեխաների լացը, ճվճվոցը: Մինչ փայտը վառեցինք, խորովածը արեցինք ու ուզում էինք մեր 4 հարևաններին խորոված հյուրասիրել, տեսանք գնացել են, գլուխներն առել փախել են)))

Էս ինչի հիշեցի, ովքեր պատերազմից հետո գնացել են Արցախ, տեսել են Շուշիի մոտակայքում ադրբեջանցիներին, ովքեր հետևում են մեր շարժին: Էլ չբացատրեմ ինչ ա պետք անել, առիթի դեպքում, փոքր առիթի և նույնիսկ անառիթ գնում ենք Արցախ ու ինչքան շատ, էնքան լավ: Իսկ էսօր, մեծ չէ, շաաաատ մեծ առիթ կա` այսօրվանից 3 օր շարունակ Ստեփանակերտում տեղի է ունենում Tech Week Artsakh: Մեր Արտ Լանչն էլ բազմաթիվ հովանավորներից մեկն ա, հլը ես էլ ելույթ պիտի ունենամ
#եկԱրցախ

Понравилась статья? Поделиться с друзьями: