Չափազանց բարձր է Խոդաֆերինի ջրամբարի գինը բոլոր շահագրգիռ կողմերի համար, իսկ դա նշանակում է, որ այն թշնամուն ոչ ոք չի զիջելու

Խոդա Աֆարին կամ, ինչպես ադրբեջանցիներն ու հայերն են ասում, Խոդաֆերինի ջրամբարը բավական մեծ ջրամբար է, որի կենտրոնով է անցնում հայ-իրանական արցախյան հատվածի սահմանը:

Ամենայն հավանականությամբ, թշնամին ծրագրել է Հայաստանը կտրել Իրանից: Թե´ Հայաստանի և թե´ Իրանի համար սա կենսական հատված է: Այստեղ հաջողության հասնելու պարագայում թշնամու հաջորդ թիրախն, ամենայն հավանականությամբ, Մեղրին կարող է լինել:

Իրանը հասկանում է, որ Ադրբեջանն այս ուղղությամբ հաջողության հասնելիս նոր ճակատի հնարավորություն է բացելու Իրանի դեմ հնարավոր առաջիկա պատերազմի ժամանակ: Իր հերթին Ռուսաստանը այդ հատվածը համարում է թուրք-ադրբեջանական տանդեմի հզորացման գրավական, որ իրեն ձեռնտու լինել չի կարող: Իսկ Հայաստանը այդտեղ անհաջողություն ունենալու պարագայում դրանով կորցնելու է իր կյանքի համար վճռորոշ պետական սահմանի հատվածը:

Հենց այդ պատճառով է, որ թշնամին հաջողություն չի ունենալու: Չափազանց բարձր է այս հատվածի գինը բոլոր շահագրգիռ կողմերի համար, իսկ դա նշանակում է, որ այն թշնամուն ոչ ոք չի զիջելու:

Понравилась статья? Поделиться с друзьями: