Պատ երազմին մասնակցած ոչ բոլորն են հերոս․․․ Մի աղջիկ գրել ա, ասում ա՝ «իմ եղբայրը անհետ կորած ա եւ մենք երազում ենք․․․

Երբ գրում էի գե րիներին հերոսացնելու թեմայով, ես գիտեի, որ արձագանքները միանշանակ չեն լինելու։ Սակայն ես դրան էլ էի պատրաստ։ Ճիշտ է, 99%-ը համակարծիք էին հետս ու շատերն էին ցանկացել այդ մասին խոսել, սակայն հավես չէին արել ավելորդ նեգատիվ իրենց վրա չկենտրոնացնելու համար։

Բայց կային մեկ-երկու հոգի, ովքեր ցա վոտ տարան էս թեման, չնայած ես զերծ էի մնացել որակումներ տալուց։ Մի աղջիկ գրել ա, ասում ա՝ «իմ եղբայրը անհետ կորած ա եւ մենք երազում ենք, որ ինքը գե րի հանձնված լինի, դու ո՞վ ես, որ վիր ավորում ես գե րիներին»… Այդպես էլ չհասկացա, թե երբ զսպվածության կոչը դարձավ վիրա վորանք։ Մեկ ուրիշը գրել է, թե պատե րազմին մասնակցած բոլորն էլ հերոսներ են ու պետք չի առանձնացնել իրանց։ Չէ, պատ երազմին մասնակցած ոչ բոլորն են հերոս։ 18 տարեկան զի նվորին թողած եւ փախած սպան հերոս չի։ Ժամկետայինի անվտ անգությունը երաշխավորող դիրքը թողնող ու փախնող մոբը հերոս չի։ Գոսպիտալ պառկելու համար իրեն ոտքից դիտմամբ վիր ավորող աֆիցեռը հերոս չի։ Զոր քի մեջ խու ճապ տարածող պահեստազորայինը հերոս չի։

 

Վերը թվարկածներս էնքան տղու ճակատագրի հետ են խաղացել իրենց «հերոսությամբ», որ էլ ասելու չէ։ Բավական է թացը չորի հետ խառնեք։ Բավական է զբաղվեք կեղծ բարեպաշտությամբ։ Համարձակություն ու քաջություն ունեցեք վախկոտին վախկոտ ասել, հերոսին՝ հերոս։
Պատ երազմին մասնակցած ու մինչև վերջին շունչը կռված մայոր Առուշանյան Դավիթն էլ ա հերոս, պատերազմին մասնակցած ու իր վաշտի

ժամկետայիններին մենակ թողած ու փախած հայկ գևորգյա՞նն էլ։ Մինչև վերջ դիրքը պահած եւ դիրքում զ ոհված նորակոչիկն էլ ա հերոս, թա լանի համար զի նվորագրված աշխարհազորայի՞նն էլ։ Լավ դուք վերջը խիզախություն գտնելո՞ւ եք ձեր մեջ հարգել հերոսներին ու «արժանին մատուցել» վախկոտներին։

Քանի դուք բոլորին նույն հարթության վրա եք դնում, քանի դեռ դուք բոլորին հերոս եք համարում, դուք չեք հարգում հերոսաբար զ ոհված եւ ոչ մի տղու։ Դուք նրանց սխրանքի եւ մեկ ուրիշի վախկոտության միջև հավասարության նշան եք դնում, ինչը ես չեմ կարա թույլ տամ։ Նեղվում ե՞ք՝ նեղվեք, ճիշտը մեկն ա։

Արամ Գևորգյան

Понравилась статья? Поделиться с друзьями: