«Պարզ է, թե ինչու է Մակրոնը խոսում Հայաստանի հանդեպ սիրո մասին». Մեդվեդև

«Պարզ է, թե ինչու է Մակրոնը խոսում Հայաստանի հանդեպ սիրո մասին». Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այն հայտարարություններին, թե Մոսկվան ապակայունացնում է իրավիճակը Հարավային Կովկասում, գրում են ռուսական լրատվամիջոցները։

«Նա բուռն կերպով պատմում է, թե Ֆրանսիան որքան է սիրում Հայաստանը։ Այստեղ հայկական սփյուռքի ազդեցիկ ներկայացուցիչների վերաբերյալ հաշվարկը բավականին թափանցիկ է։ Փորձում է իմաստուն և վեհ տեսք ունենալ: Այնուամենայնիվ, հիշենք, թե ինչպես է ավելի քան կես դար՝ 1960-ականների վերջից ի վեր, Ֆրանսիան իրեն պահում իր նախկին գաղութներում։ Այս երկրի պատճառով արյան ինչ գետեր են թափվել Մալիում, Ռուանդայում, Կոնգոյում, Ալժիրում։ Ինքը՝ Մակրոնը, ժամանակին աֆրիկացիներից ներողություն խնդրեց քաղաքակիրթ Ֆրանսիայի մեղսակցության հետ թութսիների ցեղասպանության համար։ Կտրված գլուխների ու հիմնովին ավերված գյուղերի համար։ Դիակներով լի ջրհորների համար։ Բոլոր այն «բաժանիր որ տիրես»-ների համար, որ իրականացվել է կախյալ և աղքատ երկրներում, ինչը հավերժ մնում է ֆրանսիացիների խղճին»,- գրել է Մեդվեդևը։

Понравилась статья? Поделиться с друзьями: