«Ջուրը» շատ էր…

\
Իրավապահ մարմինները, Սաշիկ Սարգսյանի «50» տոկոսի, Լևոն Սարգսյանի դստեր ու որդու քրեական գործերի քննությունը մի կողմ թողած, զբաղված են Քոչարյանի ընտանիքի անդամների՝ ավագ որդու՝ Սեդրակի, և դստեր՝ Գայանեի «գործերով»՝ «Կոնգրես» հյուրանոցի և «փողերի լվացման» հանգամանքներով և նախկին պաշտոնյաների հետ կապված այլ քրեական գործերով, որոնց ծայրը այդպես էլ չի երևում: Դա էլ քիչ էր՝ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտարարում է, որ աղմկահարույց ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հայտարարությունները էմոցիոնալ էին և հիմնված չէին փաստերի վրա:

Իրականում նման ևս մեկ դեպք կարելի է վերհիշել, նույն կերպ ժամանակին հայտարարվել էր, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր մոտ հայտնաբերված զենքերը կապ ունեն Մարտի 1-ի հետ, այնուհետև ստիպված եղան հայտարարել, որ փոքր ինչ շտապել են, և ընդամենը վարկած էին առաջ քաշում: Գուցե սա էլ վերագրենք ուժայինների դյուրագրգիռությանն ու էմոցիոնալ պոռթկումներին, սակայն մնացած գործերում առկա հարցերը ամբողջությամբ տրամաբանական դաշտում են:\Օրինակ՝ ի՞նչ ընթացք ստացավ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետի տեղակալ Վաչագան Ղազարյանի մեկ միլիարդի ոդիսականը: Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ այդ գումարը վերադարձվել է, մասնավարոպես, Սերժի Վաչոյի զարմիկը՝ ռուսահայ գործարարը, ներկայացել է իրավապահ մարմիններին ու ասել, որ այդ գումարն իրենն է՝ ի պահ էր տվել: Այս տեղեկության հերքումը, մեղմ ասած, վստահություն չներշնչեց, ինքը՝ Վաչագան Ղազարյանն էլ այս պահին ազատության մեջ է՝ չնայած պետությունից թալանված միլիարդավոր դոլարների:\
\Բացի այդ, իր պաշտոնավարման սկզբում ԱԱԾ պետը հայտարարել էր, թե Հայաստանում 350 մարդ կա, որոնց անունով բիզնեսներ են բացված, սակայն նրանք հարկեր չեն մուծում, քանի որ նրանց անձնագրերը վերցրել ու բիզնես են բացել: Այդ անունների հրապարակումը, իհարկե, ինֆորմացիոն ռումբ կդառնար, սակայն անհայտ պատճառներով ցանկը չհրապարակվեց:\Գրեթե բոլոր աղմկահարույց ձերբակալություններից հետո գլխավոր գործող անձինք գրավի դիմաց բաց են թողնվել, վերջին ամենաթարմ դեպքն էլ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի թիկնապահի ազատ արձակումն էր՝ 5 միլիոն դրամ գրավի դիմաց:  Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը, 50 մլն դրամ գրավի դիմաց է ազատ արձակվել: «Վստրեչի Ապեր» մականվամբ հայտնի Արամ Վարդանյանն ազատ է արձակվել 50 միլիոն գրավի դիմաց։ Քրեական հեղինակություն Ֆազ մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանի եղբայրը՝ Գրիգորի Գրիգորյանը, 10 մլն դրամ գրավի դիմաց է ազատ արձակվել:  Էլ չենք խոսում այն մասին, որ Սաշիկ Սարգսյանի շուրջ տարիներ շարունակ պտտվող տեղեկությունները պարզվեցին ընդամենը ժողովրդական ֆոլկլորի ժանրից էին, իսկ նրա մյուս որդին՝ Նարեկը, մինչ այս պահը գտնվում է հետախուզման մեջ և նրան գտնելը, կարծես,  ուժայինների ուժերից վեր է: Ստացվում է իրավապահ համակարգը այս ընթացքում զբաղված է եղել մուկ և կատու խաղալով, իսկ արդյունքում որքան էլ փնտրում ենք, չենք հաջողացնում գտնել գեթ մեկ կոռուպցիոների, նախկին պաշտոնյայի, ով այս պահին կրում է իր արժանի պատիժը:
Գուցե այս ամենը հենց համապատասխան մարմինների էմոցիոնալության արդյունքն էր, երբ քրեական գործերում մեկը մյուսի հետևից բացահայտվում էր ջուրը, դեռ լավ է իրավապահները ստիպված չեն եղել վերոնշյալ անձանցից ներողություն հայցել՝ բարոյական վնասի համար…

lurer.com

Понравилась статья? Поделиться с друзьями: