Ռոբերտ Քոչարյանը պաշտոնապես հայտարարեց՝ պատրաստվում է կուսակցություն հիմնել. ովքե՞ր կլինեն նրա թիմում

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է ստեղծել սեփական կուսակցությունը և դառնալ ընդդիմություն: Այս մասին նա ասել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

«Եթե վերադառնում ես քաղաքականություն, ապա պետք է մտածես այդ մասին», — ասել է Քոչարյանը`պատասխանելով հարցին, թե մտադի՞ր է արդյոք սեփական կուսակցությունը ստեղծել:

Նախկին նախագահը նշել է, որ կուսակցության անվանումը սկզբունքային չէ:

«Սկզբունքային են այն մոտեցումները, որոնք պետք է հարմարեցվեն… Այսօր ընդդիմադիր դաշտում տեսնում եմ լուրջ վակուում և կարծում եմ, որ այն պետք է լրացնել՝ ելնելով երկրի շահերից», — ասել է նա:

Նախկին նախագահը նշել է նաև, որ բարձր պաշտոն ստանալու որևէ ցանկություն չունի:

«Եթե նման ձգտում լիներ, ապա ես 10 տարի չէի ապրի իմ անձնական կյանքով: Իրավիճակը զարգանում է այնպես, որ իրադրությունն է քեզ ներքաշում գործընթացների մեջ, որից չես կարող խուսափել պարզապես կենսագրության ուժով, բնավորության բնույթով և կյանքի դիրքով», — ընդգծել է նա:

Խոսելով խորհրդարանական առաջիկա ընտրություններին չմասնակցելու մասին` Քոչարյանն ընդգծել է, որ պարզապես չի հասցնում:

«Ես անկուսակցական էի: Նշանակում է, որ պետք է զրոյից կուսակցություն ստեղծել, այլ ոչ թե վերականգնել այն, ինչ եղել է: Ընդ որում, կցանկանայի ընտրությունների գնալ նոր, թարմացված թիմով: Սովորաբար, ինչպիսին են առաջին քայլերը, երբ ցանկանում ես թիմ ստեղծել: Ուշադրությունը սևեռում ես այն մարդկանց ուղղությամբ, որոնց ճանաչում ես, որոնց հետ շփվել ու աշխատել ես», — ասել է Քոչարյանը:

Սակայն, ըստ նրա, ներկայիս իրավիճակը հաշվի առնելով` անհրաժեշտ է ներգրավել նոր, տաղանդավոր, երիտասարդ մարդկանց:

«Ինչ-որ մեկին, իհարկե, պետք է ներգրավել հին թիմից, որին դու գիտես, որի հետ աշխատել ես»,- ասել է նա:

Սակայն, ըստ Քոչարյանի, պետք է հիմնվել նոր սերնդի մարդկանց վրա, ինչը հեշտ չէ անել. դրա համար ժամանակ է պետք։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Понравилась статья? Поделиться с друзьями: