«Սամվելն այսօր տուն էր վերադառնալու, բայց ընտրեց հայրենիքը ու անմահացավ»

«Սամվելն այսօր տուն էր վերադառնալու, բայց ընտրեց հայրենիքը ու անմահացավ»

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմինա Դովլաթբեկյանը։

«Սամվելն այսօր տուն էր վերադառնալու: Բայց ընտրեց հայրենիքը ու անմահացավ», — գրել է նա և կից հրապարակել Սամվել Ալավերդյանի լուսանկարը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել 1983 թվականին ծնված, ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: