Սամվել Ալեքսանյանը արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը. ով է այն պատգամավորը, որը առաջիկայում կալանավորվելու է

Ես չեմ այդ պատգամավորը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ պատասխանելով ՀՀ վարչապետի պաշտանակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե խոշոր կաշառքի գործով պատգամավոր է առաջիկայում կալանավորվելու։

«Ես ոչ պաշտոնյա եմ եղել, ոչ բան եմ եղել»,–ասաց Սամվել Ալեքսանյանը՝ ցանկանալով ցրել այն կասկածները, թե այդ պատգամավորը հենց ինքն է։

Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԱԺ պատգամավորի նկատմամբ կա գործ, որը 100 տոկոսով ապացուցված է եւ արդեն երկու ամիս, մենք մեր ձեռքի տակ ունեցած մի թղթի պաշտոնական պատասխանին ենք սպասում:

Понравилась статья? Поделиться с друзьями: