«Սանիթեք»-ը հայտարարություն է տարածել

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

lurer.com-ը գրում է.

«Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է.

«Ի պատասխան ս.թ. սեպտեմբերի 18-ի տարբեր ԶԼՄ-ներում տարածում գտած հոդվածի՝ «Սանիթեք» ընկերությունը ցանկանում է եւս մեկ անգամ վերահաստատել, որ այն հանդիսանում է ապաքաղաքական ըներություն: Խնդրում ենք լրատվամիջոցներին ապատեղեկատվություն տարածելուց զերծ մնալ:

Բոլոր այն ակտիվները, այդ թվում նաեւ գույքը, որոնք ունի «Սանիթեք» ընկերությունը, պատկանում են միայն եւ բացառապես ընկերությանը: Խորհուրդ ենք տալիս լրատվամիջոցներին ապատեղեկատվություն տարածելու փոխարեն ներկայացնել հստակ ապացույցներով լի հոդված։

Եվս մեկ անգամ ցանկանում ենք նշել, որ «Սանիթեք» ընկերությունը երբեւիցե որեւէ անօրինական գործարքի մեջ չի մտել ու չի մտնելու որեւէ քաղաքական ուժի կամ ինքնակառավարման մարմնի իշխող թիմի որեւէ ներկայացուցչի հետ: Ընկերությունը պատրաստակամ է աշխատել յուրաքանչյուր ուժի հետ, ով կգլխավորի Երեւանի քաղաքային իշխանությունը եւ համագործակցել բացառապես Քաղաքապետարանի՝ որպես կառայուցի հետ»:

Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարականի հետ դուրս է բերել իր բեռնատարները, որոնք աշխատում էին «Սանիթեքի» համար, այդ պատճառով ընկերությունը չի հասցնում պատշաճ աղբահանություն իրականացնել:

Աղբյուր՝ lurer.com

Оцените статью