ՍԱ ԲԱ՞Ն Է․ ԱԶԳՈՎԻ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՎԱՂԸ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՎԱՐՉԱՊԵՏ ՉԸՆՏՐՎԻ

Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել։ Վաղը Նիկոլ Փաշինյանի թեկնածուությունն է վարչապետի համար առաջադրվելու։ Հրովարտակ է իջեցվել «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանից։ Հրովարտակ՝ ուղղված Ազգային ժողովի պատգամավորներին՝ ոչ մեկդ չընտրեք Նիկոլ Փաշինյանին։

Խաղի նման մի բան է ստացվում՝ առաջարկում ենք, բայց դուք չընտրեք։ Այսինքն՝ «սուտի ընտրություն», խաղ էլի։ Չընտրեք, որ Ազգային ժողովը լուծարվի։ Չընտրեք, որ դուք խաղաղ ձևով ձեր մանդատներից հրաժարվեք։

Չգիտեմ «նման քյանդիրբազություններով» Սահմանադրությա՞նն եք խաբում, թե ինքներս մեզ։ Մի՞թե ավելի արժանավոր ձև չկար Ազգային ժողովը լուծարելու համար։ Ազգային ժողովի խմբակցություններով Սահմադրությա՞նն եք խաբում․․․ Թե ձևը պահում եք՝ թեկնածու եք առաջադրում Սահմանադրության տառին համապատասխան, բովանդակությունն անտեսելով։ Առաջարկել «սուտի թեկնածու», որ չընտրվի։ Գոնե այդ «սուտի թեկնածուն» Փաշինյանը չլիներ։

Հավատս չի գալիս, որ ԱԺ խմբակցությունները «մանկապարտեզի այս խաղին» խաղային կանոններով չմոտենան։

Սա բա՞ն է․ ազգովի սպասում ենք, որ վաղը Նիկոլ Փաշինյանը չընտրվի։ Եթե չընտրվի՝ վայը եկել է Ազգային ժողովին տարել, եթե ընտրվի, էլի վայը եկել է Ազգային ժողովին տանի․․․

 

hraparak.am

Понравилась статья? Поделиться с друзьями: