«Սա ո՞վ է, որ այսպիսի տոնայնությամբ խոսի իմ պետության մասին». Նորայր Նորիկյան

«Սա ո՞վ է, որ այսպիսի տոնայնությամբ խոսի իմ պետության մասին». Նորայր Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը գրում է. «Ես չեմ հասկանում՝ Լուկաշենկոյի ցինիկ ու լպիրշ պահվածքին որևէ մեկը պատասխան տալո՞ւ է, թե՞ ոչ։ Սա ո՞վ է, որ պետք է այսպիսի լկտի տոնայնությամբ, քամահրանքով ու արհամարհական շեշտադրումներով խոսի իմ պետության ու հայրենիքի մասին։

Հասկացանք, որ մեր դեմ ուղղված քաղաքականություն է վարել ու վարում, բայց կարգի հրավիրե՛ք այս մարդուն, որ պահպանի տարրական քաղաքավարության կանոններն ու դիվանագիտական կուլտուրան։

Եթե Զատուլինի մուտքն արգելվել է Հայաստանի Հանրապետության տարածք, ապա առնվազն դիվանագիտական նոտայով բելառուսական կողմը պետք է տեղեկացվի, որ այդ պետության ղեկավարի հրապարակային վարքագիծը խաթարում ու կասկածի տակ է դնում երկու պետությունների հարաբերությունները»։

Աղբյուրը` Նորայր Նորիկյան

Понравилась статья? Поделиться с друзьями: