Սիրուշոն չի կարողանում վերականգնել կազմվածքը․․․ Նա լողազգեստով լուսանկար է հրապարակել․․․

Վերջերս 3-րդ անգամ մայրացած Սիրուշոն լողազգեստով լուսանկար է հրապարակել, իսկ դրան կից գրել է, որ 3-րդ անգամծննդաբերելուց հետո ավելի դժվար է լինում վերականգնել կազմվածքը։  Ստորև ներկայացնում ենք նրա գրառումը․

«Երբ մարզասրահ դեռ չի կարելի այցելել ու սննդակարգիդ էլ չես կարող հետևել, որ չվնասի կերակրելուն, բայց պետք է արագ վերականգնվել որովհետև առաջիկայում ելույթներ կան))
Բեմի մարդկանց ու սպորտսմեն կանանց ամենամեծ խնդիրներից)) Պարզապես սկսում ես ավելի մտածված ու հաշվարկված ամեն ինչ անել ու հաճախ սեփական հաճույքների ու հարմարավետության հաշվին: Երրորդ անգամ ավելի դժվար ես վերականգնվում, բայց արդեն վարպետացած ես լինում այդ հարցում: ))

Սիրուշոն այսօր Ֆրանսիայի հրապարակում է լինելու
Ամեն դեպքում լիարժեք վերականգնվելու համար դեռ բավական աշխատանք ունեմ անելու»:

Понравилась статья? Поделиться с друзьями: