«Սիրտu կպայթի, որ չաuեմ». ինչպես է իրեն դրuևորել Սասուն Միքայելյանը «Միայնակ Գայլի» հուղարկավորությանը

Նյութի աղբյուր ՝ NEWSPRESS.am  Ազատամարտիկ, «Սասնա Ծռեր» զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ Գայլի» մահվան լուրը ծանր տարան ոչ միայն իր զինակից կամ գաղափարակից ընկերները, այլ նաև մարդիկ, ովքեր պարզապես գնահատում են նրա անցած ուղին, Արցախյան ազատամարտում ունեցած նրա վաստակն ու Հայաստանն ավելի լավը դարձնելու մեծ ցանկությունը։Կարող ես չլինել Խանդոյանի գաղափարակիցը, կարող ես չկիսել նրա պատկերացումները, բայց նրա կենսագրության հետ չես կարող հաշվի չնստել։Ցավալի է, որ նրա մահվանից հետո սկսեցին զազրելի խոսակցություններ պտտվել։

Շատերն էին հարցնում՝ ինչո՞ւ հուղարկավորությանը չկար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պատասխանը հնչեց մամուլով՝ «պարտավոր չէր», եզրահանգումները թողնելով ընթերցողների դատողությանը։

Ոչ չգնացածների արածն էր մի բան, ոչ՝ գնացածների։ Օրինակ, ՔՊ-ական Սասուն Միքայելյանը, ով արդեն իրեն բդեշխ է զգում, բավական գոռոզամիտ և տգեղ վարք է դրսևորել։ Դրա մասին իմացանք թե՛ բերնեբերան եկած տեղեկություններից, թե՛ ֆեյսբուքում՝ «Ծռերից»՝ Գագիկ Եղիազարյանի գրառումից, որը ներկայացնում ենք առանց փոփոխությունների․

«Սիրտս կպայթի, որ չասեմ։
Քանի որ էն ոստիկանություն կոչված գյադա-գյուդեքը հրաժարվել էին իրենց պարտականությունները կատարել՝ ստիպված մենք ընկերներով այս օրով մեր վիշտն ու կսկիծը խեղդելով, փակել էինք ճանապարհը, որպեսզի սգո թափորը անվտանգ և առանց խոչընդոտների դուրս գա եկեղեցուց։

Մի հատ 70-100 հազար դոլարանոց մեքենայով եկավ սասուն միքայելյանը։ Վարորդը թե բա՝ քաշեք էս մեքենան, անցնենք։ Ասացի՝ հարգելիս, եթե կարգ կա, ուրեմն բոլորի համար է, բարի եղեք այստեղից ոտքով շարունակել ճանապարհը։ Երկուսն էլ հերսոտեցին՝ թե բա նա գնում է իր ընկերոջ թաղմանը, չեմ ջոգում էս տեղը չեք բերո՞ւմ։ Մի խոսքով, զոռբայությամբ ու իրենց դաստիարակությունը ցուցադրելով՝ խցկվեցին-անցան։

Հ.Գ. էդ ընկեր կոչվածը մատը մատին չի տվել, երբ Արայիկը բանտարկված էր, երբ նրան խոշտանգում էին, երբ կարիքի մեջ էր, երբ կյանքը վտանգելով՝ կանխեց հայրենի հողերի հանձնումն ու հայ հարյուրավոր կամ հազարավոր զինվորների կյանքը»։

Սասուն Միքայելյանը՝ նոր իշխանությունների Մանվել Գրիգորյանը, երևի թե որ չգնար՝  ավելի լավ կլիներ, քան այդկերպ գնալը, գուցե ոչ ոք չնկատեր էլ իր բացակայությունը։

Հ․Գ․ ինչո՞ւ ենք Սասուն Միքայելյանին համարում նոր Մանվել Գրիգորյան՝ որովհետև նա այս կարճ ժամանակահատվածում կարողանում է հասցնել իր 25-ամյա որդուն քաղաքապետի աթոռին, իր ձեռքի տակ առնել Հրազդանի գազալցակայանները, մեծացնել հողատարածքների չափերը, պտույտ գալ ավելի մեծ թիկնազորով և օգնականներով, վարել շքեղ մեքենաներ և, իհարկե, դուխով լինել։

Понравилась статья? Поделиться с друзьями: