Սուպերմարկետում 2 զինվոր եմ տեսնում, «խզիկանում եմ»,աչքերս լցվում ա… Մեկ էլ մեկը մյուսին ասում ա…Տաթև Հովակիմյանի ուշագրավ գրառումը

Տաթև Հովակիմյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Սուպերմարկետում 2 զինվոր եմ տեսնում, հուզվում եմ ու աչքերս լցվում են…

Ասում եմ Ինքս ինձ՝ հավաքիր քեզ, գնում եմ դրամարկղի մոտ, իրանք էլ են մոտ գալիս՝ ձեռքներին մի քանի տուփ սառը սուրճ։ Մեկ էլ մեկը մյուսին ասում է՝

Գոռ, սպասիր, ես էլ ծխախոտը վերցնեմ։ Ես վերջնականապես փլվում եմ Գոռ անունից, ասում եմ՝ եկեք, առաջ անցեք, էլի։ Ասում են՝ վայ, չէ, մենք ենք միշտ աղջիկներին զիջում, այսօր էս ի՞նչ ա, մեզ եք զիջում բոլորդ։ Ասում եմ՝ չէ և չէ, անցեք առաջ, մի քիչ ինձ լավ զգամ։

Զգացին, որ չարժե էս գժի հետ գլուխ դնել, անցան առաջ։ Ինձ հավաքեցի, ասում եմ. — Տղե՛րք, դիրքե՞ր եք գնում։ Գոռը պատասխանեց.- Հա, եկել ենք էսօր, ու էսօր էլ հետ ենք գնում։

Զգում եմ, որ քիչ-քիչ կողքներս մարդիկ են ավելանում`պապիկներ, տատիկներ, սուպերմարկետի ժողովուրդը հավաքվել էր գլխներին, որ մի բան լսեն։ Մեկ էլ բոլորիս աչքերը լցվեցին, խայ տառակ եղանք էդ ուժեղների մոտ։

Ասում են՝ լավ էլի, մենք կռ վում ենք, որ չլացեք, իսկ դուք լացում եք։ Ինձ Հավաքեցի, իբր՝ էդ ո՞վ էր լացում որ, աչքս բան էր մտել։ Եւ բոլորով տղաներին ճանապարհեցինք դիրքեր։ Աստված ձեզ հետ, հզորներս։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: