«Վանոն միակն էր, որից շան պես վախեցել ու վախենում էին և՛ Ռոբերտը, և՛ Սերժը». Արտակ Գալստյան

Դատական փորձագետ Արտակ Գալստյանը (հայտնի է «Վանոյի Արտակ» մականվամբ) «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Վերջերս շատ խոսվեց Վանո Սիրադեղյանից, նույնիսկ նախկին ռեժիմի պատվերով գուժեցին նրա մահը։
Քննարկեցին նրա լավ և վատ կողմերը թե որպես քաղաքական գործիչ, թե որպես արձակագիր։

Ես այն մարդկանցից եմ, ով նրան մի կյանք է պարտք և երբեք դա չեմ ուրանա։
Այսօրվա քաղաքական թոհուբոհի հետ կապված կասեմ առանց փակագծերը բացելու ընդամենը հետևյալը։

Վանոն միակն էր, որից շան պես վախեցել և վախենում էին և Ռոբերտը, և Սերժը։
Վանոն միակն էր, որին Ռոբերտը և Սերժը ֆիզիկապես չկարողացան վերացնել։
Վանոն միակն էր, որը դեմ գնաց ամբողջ ՀՀՇ֊ի վերնախավին, երբ վերջիններս Հայաստանը հանձնում էին Ռոբերտ֊Սերժ կլանին և դրա համար էլ պատասխան տվեց։
Վանոն միակն էր, որ դեռ 20 տարի առաջ իր գրվածքներով, հոդվածներով և ելույթներով կանխատեսում էր այն ամենը, ինչ կկատարվի Հայաստանում, եթե Ռոբերտ֊Սերժ կլանը ստանա լիակատար իշխանություն։
Վանոն միակն է, որի ստվերի դեմ, մինչև օրս պայքարել են Ռոբերտը, Սերժը և նրանց խամաճիկները։
Վանոն միակն է, որի հետ նախկին ապազգային ռեժիմը չի բանակցի ԱԺ լուծարման շուրջ, այլ ուղղակի ինքնակամ և հեզորեն կլուծարվի։
Կասեի կմտնեն մկան ծակը, բայց այդ ծակն էլ մեր սիրելի Վարչապետը փակեց։
Այս պատճառով էլ նախկին ռեժիմի սպասավորները տարածեցին Վանոյի մահվան կեղծ լուրը։
Անդրադառնալով նրա վերադարձին կասեմ հետևյալը՝
եթե Հայաստանում իրավունք ունեն ապրել Ռոբերտը, Սերժը և նրանց բոլոր հանցակիցները, որոնց մեղսագրվող արարքները մի քանի տասնյակ անգամ ավելի ծանր են, քան Վանոյինը, ապա ինչու չպետք է ապրի նա։
Եթե Ռոբերտը և Սերժը ունեն արդար դատաքննության իրավունք, ապա ինչու չպետք է ունենա Վանոն։
«… Ճիշտ խոսք կա` հեղափոխությունն անում են ռոմանտիկները, պտուղներն ուտում են սրիկաները»:
Աստված պահի մեր ժողովրդին և Վարչապետին այդ սրիկաներից։
href=https%3A%2F%2Fweb.facebook.com%2Fartak.galstyan.399%2Fposts%2F170286767221447&width=500″ width=»500″ height=»789″ frameborder=»0″ scrolling=»no» data-mce-fragment=»1″>
Понравилась статья? Поделиться с друзьями: