Վարորդական իրավունքները, հնարավոր է, առաջիկայում վերանան. փոխվարչապետ Տիգրան Ավինյան

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, կառավարության նիստի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ կառավարությունը աշխատում է վարորդներին տուգանելու ընդհանուր տրամաբանությունը փոխել, սակայն ուզում են վարորդների տուգանքների պատմությունը պահպանել՝ հասկանալու համար, թե ամեն վարորդ ինչպես է վարում:

Ավինյանը նաև նշեց, որ այն վարորդները, որոնք քիչ են ճանապարհային երթևեկության կանոնները խախտում, ավելի մեղմ վերաբերմունքի կարժանանան ՃՈ-ի կողմից:

«Հայկական վարորդնական իրավունքը այս ամբողջ պատմությունը պահպանելու և վերլուծելու համար է, որը կարող է հիմք հանդիսանալ օրենսդրական փոփոխությունների, որը ոստիկանությունը արդեն նախաձեռնել է: Հաջորդ փուլում մենք կդիտարկենք վարորդական իրավունք չունենալու հարցը: Այդ ամբողջ ինֆորմացիան կարող է պահպանվել ID-ի մեջ»,-նշեց Ավինյանը:

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ համամիտ է փոխվարչապետի հետ, սակայն այդ փոփոխության համար անհրաժեշտ է տեխնիկական հագեցվածություն:

Իրավաբան.net

Понравилась статья? Поделиться с друзьями: