Վե՛րջ. լռում ենք

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավն ավարտվեց: Այսօր արդեն լռության օր է: Մինչեւ ընտրությունների ավարտը օրենքն արգելում է ցանկացած տեսակի ուղղորդումը:

Երևանցիները 1 օր ժամանակ ունեն ծանրութեթեւ անելու ու իրենց վերջնական ընտրությունը կատարելու համար:

Լռության օրվա հաջորդ օրը՝ սեպտեմբերի 23-ին, կանցկացվեն Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները:

Նոր Հայաստանի առաջին ընտրությունները, քաղաքական ուժերի պնդմամբ՝ լինելու է որակապես նոր ու աննախադեպ՝ առանց ուղղորդումների ու ընտրակեղծիքների:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի աթոռը թափուր է հուլիսի 9-ից՝ մայրաքաղաքը 7 տարի ղեկավարած հանրապետական Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո:

Ընտրություններին մասնակցող ուժերն անցկացրին 10-օրյա քարոզարշավ՝ քաղաքացիներին ներկայացնելով իրենց ծրագրերը:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 13 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք:

Ռեֆորմիստների կուսակցություն՝ քաղաքապետի թեկնածուն՝ Արտակ Ավետյան

«Ժառանգություն» կուսակցություն, թեկնածուն՝ Արմեն Մարտիրոսյան

«Լույս» կուսակցությունների դաշինք, թեկնածուն՝ Արտակ Զեյնալյան

«Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինք, թեկնածուն՝ Անահիտ Թարխանյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, թեկնածուն՝ Նաիրա Զոհրաբյան

«Հայք» (Հայկազուններ) կուսակցություն, թեկանծուն՝ Գևորգ Հովսեփյան

«Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցություն, թեկնածուն՝ Գևորգ Սանդալյան

«Երկիր Ծիրանի» կուսակցություն, թեկնածուն՝ Զարուհի Փոստանջյան

«Ժողովրդական Ուղի» կուսակցություն, թեկնածուն՝ Մանուել Գասպարյան 

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թեկնածուն՝ Հայկ Մարության

«Օրինաց Երկիր» կուսակցություն, թեկնածուն՝ Մհեր Շահգելդյան

«Հայ Յեղափոխական» Դաշնակցություն կուսակցություն, թեկնածուն՝ Միքայել Մանուկյան

«Երևանցիներ» կուսակցությունների դաշինք, թեկնածուն՝ Արարատ Զուրաբյան:

Աղբյուր՝ lurer.com

Понравилась статья? Поделиться с друзьями: