Վիճակը նետված է. վարչապետը հրապարակեց իր ծրագիրը

Մեր զրուցակիցն է ԱԺ Ելք խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը

Տիկին Նազարյանհամացանցումնաև վերլուծական շրջանակներումքննարկումներ կանոր վարչապետը չպետք է հրաժարական տաայլպետք է անցկացնել հանրաքվեքանի որ հրաժարականը մի շարքվտանգներ է պարունակում։ Ի՞նչ եք կարծում խնդրի հետ կապված։

ԱԺ արձակման բոլոր տարբերակները վարչապետի իրավաբան-խորհրդատուները մանրակրկիտ ուսումնասիրել են և համարում են, որ ամենաիրատեսականը վարչապետի հրաժարականն է: Հոկտեմբերի 2-ին ԱԺ բակում վարչապետը հրապարակեց իր ծրագիրը: Վիճակը նետված է: Այս տարբերակը միայն մեկ վտանգ է պարունակում. ԱԺ խմբակցությունները կարող են առաջադրել վարչապետի նոր թեկնածու և ընտրել: Սակայն այս վտանգն իր հետևից այնքան մեծ վտանգներ է բերում նման քայլ անող ուժի համար, որ ես հույս ունեմ, որ ոչ ոք այնքան խելագար չի լինի, որ փորձի կամ օգնի ճոճել նավակը, որի մեջ ինքն է գտնվում: Կա շանս խաղաղ և սահմանադրական ճանապարհով հանգուցալուծելու այս ճգնաժամը, և ես կոչ եմ անում բոլոր պատգամավորներին սթափ գնահատել իրավիճակը, հարկ եղած դեպքում գործել կուսակցական շահի դեմ, հարկ եղած դեպքում անգամ գործել սեփական կուսակցության դեմ՝ հանուն խաղաղ հանգուցալուծման, հանուն կայունության ու հանուն մարդկանց, ովքեր դուրս են եկել փողոց իրենց ապագայի համար: Չափազանց կարևոր պահ է, ու յուրաքանչյուր պատգամավոր պետք է իրեն հաշիվ տա իր գործողությունների համար: Չկա ավելի կարևոր բան, քան երկրի կայունությունն ու անվտանգությունն է:

Երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մի քանի կարևորհայտարարություններ արեց հեղափոխությանը միանալուաջակցելունաև ջրով մատակարարելու հետ կապված։ Ինչպե՞ս եք գնահատում այնոր նա մի կողմից ասում է՝ ես իմ ժողովրդի ցավը տանեմուզում էարտահերթ ընտրությունմյուս կողմից դժգոհություններ հայտնումձեռքբերված պայմանավորվածություններինաև ժամկետների հետկապված։

Երկար ժամանակ փնտրում էին, թե ո՞վ է ֆինանսավորել հեղափոխությունը և վերջապես պարզվեց, որ Ծառուկյանը ջուր է մատակարարել: Ուրեմն այս հեղափոխության համար և ջուր, և  հաց, և ձայն, և ուժ տվել են բացառապես հազարավոր քաղաքացիները, ովքեր դուրս են եկել փողոց, ու յուրաքանչյուրն իր գրպանից գնել է ջուր և իր համար, և կողքինի համար, և քայլողների համար: Լավ կլինի Ծառուկյանն այս առումով այլևս մեկնաբանություն չանի: Ինչ վերաբերում է ժողովրդի ցավը տանելուն, միևնույն ժամանակ, հոկտեմբերի 2-ի չարամիտ նախագծին կողմ քվեարկելուն (նկատի ունեմ իր խմբակցությունը), ապա սա վկայում է այն մասին, որ ԲՀԿ-ն շարունակում է գործել իր համար սովոր քաղաքական տրամաբանության մեջ և ընդունված պրակտիկաներով, երբ զուտ իր բանակցային դիրքերն ամրապնդելու համար, «քաղաքական առևտուր» անելու համար ավելի շատ լծակներ ունենալու համար կուլիսներում պայմանավորվում է ՀՀԿ-ի հետ և պատրաստ է անտեսել մարդկանց պահանջը: Իսկ հետո տեսնելով, որ այդ ամենն իր դեմ է պտտվում, ասում է՝ թող մարդկանց ուզածով լինի: Ի՞նչ ասեմ, ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի համար այսքանից հետո էլ դեռ չի բացահայտվել, որ քաղաքականությունը բաց հանրային գործունեություն է, ու երբ մարդիկ արթուն են, նման մարտավարությունն ուղղակի ջախջախվելու է:

Վերջին օրերին ՀՀԿԲՀԿ պատգամավորների հեռետորաբանության մեջորոշակի մեղմացում է նկատվում։ Նրանք նշում ենոր գնդակը ՆիկոլՓաշինյանի դաշտում է։ Ի՞նչ եք կարծումարդեն համակերպվե՞լ ենդեկտեմբերին արտահերթ ընտրություններինթե կա վտանգոր կարող էվարչապետի թեկնածու առաջադրեն խորհրդարանական եռյակով։

Ոչ, գնդակն իրենց դաշտում է: Նրանք պետք է հայտարարեն, որ թեկնածու չեն առաջադրի և երկիրը չեն տանի ցնցումների: Նորից եմ ասում. այսօր յուրաքանչյուր պատգամավոր պետք է իրեն հաշիվ տա իր գործողություններում ու անգամ չենթարկվի կուսկացությանը, եթե իր քաղաքական ուժը փորձի, վարչապետ առաջադրելով, ապակայունացնել իրավիճակը: Յուրաքանչյուր պատգամավոր պատասխանատու է, ոչ մի պատգամավոր չի կարողանալու հետագայում մարդկանց բացատրել իր գործողությունների կամ անգործության դրդապատճառները, չի կարողանալու իր անունը զերծ պահել հնարավոր վատ հետևանքներից, եթե հիմա չմտածի ու ադեկվատ չգործի: Թող յուրաքանչյուրը հասկանա իր դերակատարումն այս պատմական ժամանակաշրջանում: Շատ ուրախ եմ, որ ՀՀԿ խմբակցությունից մի քանի պատգամավորն արդեն արել են այդ քայլը: Սա է պահանջում խոհեմությունը, լրջամտությունը և ողջամտությունը:

Առհասարակ որևէ հանդիպում հնարավո՞ր է արդյոք այս փուլումթեամեն ինչ արդեն ասված է։

Քաղաքականության մեջ երկխոսությունը երբեք և երբեք չպետք է դադարի: Եթե այնպիսի իրավիճակ լինի, որ պետք լինի նստել սեղանի շուրջ և խոսել, ապա պետք է նորից փորձել պայմանավորվել: Անգամ հոկտեմբերի 2-ի քվեարկությունից հետո, ես այդ հնարավորությունը սպառված չեմ համարում մինչև վերջ: Մեր կողմից կարող եմ ասել, որ միշտ պատրաստ ենք բաց երկխոսության: Եվ փողոցային պայքարի, և ընտրվելուց հետո վարչապետը մշտապես ջանքեր է գործադրել, որ լինի բանակցություն: Բազմիցս ասվել է, որ քաղաքական հետանպնդում չի լինի: Ասել ենք, որ նախկին իշխանության հետ կապ ունեցող ոչ մի գործարար չի զրկվի իր ունեցվածքից: Մի քանի օր առաջ վարչապետը հայտարարեց նաև, որ կառավարությունում ներգրավելու են պրոֆեսիոնալների՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից: Եվ դրա վկայությունը Ֆելիքս Ցոլակյանի նշանակումն էր ԱԻ նախարարի պաշտոնում: Սրանք ուղերձներ ու քայլեր են, որոնք շարունակաբար արվում են նախկին իշխանությունում գտնվող կամ դրա մասը կազմող մարդկանց անձնական վախերը փարատելու համար: Փաշինյանի իշխանությունը մեծ ջանքեր է գործադրում խաղաղ ու առանց բռնության հարցերին լուծում տալու համար, և մնում է միայն լինել խոհեմ ու ընդառաջ գնալ:

Առհասարակո՞վ կարող էր կանգնած լինել ԱԺ կանոնակարգ օրենքըփոփոխելու հետևումում կարող էր սա ձեռնտու լինել։

Չգիտեմ և չի էլ հետաքրքրում, թե ով է այդ մարտավարության քաղաքական պատվիրատուն և ում մտքի փայլատակումն էր այդ չարամիտ նախագիծը: Իսկապես էական չի: Այս նախագիծը փոխեց իրավիճակը, մենք նոր մարտահրավերի առաջ ենք, ու ամբողջ Հայաստանը, հայությունը արթուն հետևում է, սպասում է: Բոլորին խոհեմություն եմ մաղթում:

Աղբյուր՝

Понравилась статья? Поделиться с друзьями: