ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ-ում իրավիճակը գնալով լարվում է. բանը հասավ միմյանց հետ ձեռքերով խոսելուն

Այն, ինչ ասվեց Անդրանիկ Մանուկյանի մասին բացարձակ սուտ է: Քիչ առաջ նման ելույթ ունեցավ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը` անդրադառնալով հնչեցված կարծիքներին, թե Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանը գործել  ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի շահերից:

«Դուք թեածին բառը օգտագործեցիք, դա ևս պռոպագանդայի էլեմենտ է: Ես թույլ չեմ տա, որ այն անձանաց մասին, որոնք իրենց կյանքը զոհաբերել են երկրի համար, սուտ տեղեկություն հնչեցվի: Ադրբեջանական թեզերը ներմուծվում են հայկական տեղեկատվական դաշտ:

Պարոն Բաբաջանյան, ի՞նչ հարաբերությունների մասին է խոսքը: Ի՞նչն է Ձեզ ստիպում զրպարտել, շարունակական զրպարտությունով զբաղվել: «Լուսավոր Հայաստանի» իմ գործընկերներին խորհուրդ կտամ չզբաղվել հակահայկական պռոպագանդայով»:

Ապա տեղից խոսեցին Մարուքյանն ու Բաբաջանյանը, և իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Понравилась статья? Поделиться с друзьями: