ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դուք ոտնձգություն եք կատարում իմ ազատությունների նկատմամբ. Արտակ Զեյնալյան

Տեղեկատվության ազատությունը և այդ իրավունքի պաշտպանությունը իմ մասնագիտական գործունեության անբաժան մասն է եղել տարիներ շարունակ: Այս մասին Ինֆորմացիայ ազատության կենտրոնի կազմակերպած միջոցառման ժամանակ ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Այսօր` Տեղեկատվության ազատության միջազգային օրը Ինֆորմացիայի Ազատության Կենտրոնում տեղի ունեցավ ամենամյա Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք մրացանակաբաշխությունը: Մրցանակներ շնորհվեցին այն կառույցներին, որոնք տարվա ընթացքում աշխատել են բաց և հրապարակային:

Մրցանակաբաշխության վերջում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ խոսելու է միայն այսօրվա օրակարգին վերաբերող հարցերի մասին: Լարգրողները փորձեցին նաև այլ բնույթի հարցեր հնչեցնել, որին ի պատասխան պարոն Զեյնալյանը հայտարարեց. «Դուք ոտնձգություն եք կատարում իմ ազատությունների նկատմամբ»:

Աղբյուր՝armlur.am

Понравилась статья? Поделиться с друзьями: