ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե իմ կամ ձեր քթից արյուն գա, դրա պատասխանատուն կառավարությունում նստած Նիկոլ Փաշինյանն է. Էդուարդ Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այն կարծիքին է, որ մինչև 2022 թվականը, այս խորհրդարանը պետք է շարունակի իր գործունեությունը: Լրագորղների հետ զրույցում, պատասխանելով այն դիտարկմանը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է հասարակական ճնշմամբ հասնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների, Շարմազանովը նշեց.

«Կա շատ լուրջ տարբերություն. այն ժամանակ մենք էինք իշխանություն և մեր ուսերին էր դրված ողջ պատասխանատվությունը: Այսօր եթե իմ կամ ձեր քթից արյուն գա, դրա պատասխանատուն կառավարությունում նստած Փաշինյանն է», – նշեց նա:

Շարմազանովը կոչ արեց չգնալ առճակատման:

Աղբյուր՝armlur.am

Понравилась статья? Поделиться с друзьями: