Ցանկացած բաժանարար գիծ անթույլատրելի է և նրանք ովքեր Հայաստանը բաժանում են սևերի և սպիտակների, լավերի ու վատերի և սեփական հայրենիքում յուրայինների մեջ թշնամիներ են փնտրում և իրենց հռչակում են սպիտակներ, ես այս դեպում պատրաստ եմ լինել սև։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Հանրապետական կուսակցությունը, որևէ քաղաքական ուժի հետ ոչ դալաններում, ոչ դահլիճում, ոչ ռեստորաններում, ոչ սրճարաններում, ոչ, ինչպես վարչապետն է ասում քուչեքում, ոչ պպզած, ոչ կանգնած վիճակում որևէ մեկի հետ բանակցություններն չենք վարում։ Մենք չենք առաջդրել որևէ թկնածու, եթե պետք լիներ մենք մեր թեկնածուին կառաջադրեինք և մեր ռեսուրսը կօգտագործեինք մեզ համար ձայն բերելու համար»,- մեկնաբանեց Շարմազանովը։