Տեսնես քանի մարդ ամոթից գետինը կմտնի տեսնելով, թե ոնց է օտարը մեր տունը մաքրում

Ֆեյսբուքյան օգտատեր Maram Ava-ն լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է՝ Հայաստանում գտնվող օտարերկրացիները մաքրել են Գառնու տաճարի մոտով անցնող Ազատ գետի աղտոտված տարածքը:

«Քիչ առաջ, էս երթուղայինի թեմաներից գժված, մտքերով, մտնում եմ «Ինստագրամ» ու իրանցի ընկերոջս սթորիում տեսնում եմ, որ շվեյցարացի, շվեդ, հնդիկ ծանոթներս այսօր գնացել են Գառնու տաճար, հետո իջել գետի մոտ ու տեսնելով աղբը, հավաքել են։ Շատ ազդվեցի, ամաչեցի ու շնորհակալություն հայտնեցի։ Չէի կարող չտարածեի, ցույց չտա: Հրաշալի է, որ աշխարհում մաքուր ու բարձր մարդիկ մնացել են դեռ: Ո´չ իրենց հայրենի երկիրն է, ո´չ էլ ապրում են էստեղ, ընդամենը զբոսաշրջիկներ են` բարձր գիտակցության տեր մարդիկ, հոգատար բնության հանդեպ ….

Կուզեի` սա տարածվեր ու մոտիվացիա հանդիսանար մեր հայրենակիցներին չաղտոտելու և սրտացավ լինելու»,- գրել է նա:

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Օտարերկրացիները Գառնու տաճարի շուրջը թափված աղբը տեսել են ու կամավոր սկսել են մաքրել աղբից, իսկ մեզանից շատերը «ղժժում են» շաբաթօրյակ կազմակերպող իշխանության վրա։
Տեսնես քանի մարդ ամոթից գետինը կմտնի տեսնելով, թե ոնց է օտարը մեր տունը մաքրում։(((((
Ի դեպ, «ալասերված», «այլասեՌված», «սրբություն չունեցող», «ընտանիք քայքայող», «Հայաստանը կործանող» եվրոպացիներն են։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: