Ցավալի լուր: Այդպես էլ բոլորից լքված ,ծերանոցում անցկացրեց կյանքի վերջին ժամերը: Մահացել է ՀՀ Ժողովրդական արտիստ՝ Ռաֆայել Ջրբաշյանը

Կյանքից հեռացել է ՀՀ Ժողովրդական արտիստ Ռաֆայել Ջրբաշյանը․․․   Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը․․․   «Հեռացավ լեգենդը, նվիրյալը, մեծ արվեսագետը, մեր Ռաֆայել Ջրբաշյանը…»,– գրել է նա․․․   Ռաֆայել Ջրբաշյանը 96 տարեկան էր։ 1954-1969 թվականներին եղել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի ռեժիսոր և բեմադրիչ, 1971-1973 թվականներին՝   Վանաձորի Աբելյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, 1975-1990 թվականներին՝   Արտաշատի Ամո Խարազյանի անվան և միջշրջանային թատրոնների գեղարվեստական խորհրդատուն, բեմադրություններ է արել Օպերայի և բալետի, Պարոնյանի անվան,   Պատանի հանդիսատեսի, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան և այլ թատրոններում․․․   1957 թվականից մինև 2018 թվականը դասավանդում էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, եղել է ամբիոնի վարիչ, պրոռեկտոր, 1985 թվականից՝ պրոֆեսոր․․․   Նրա ջանքերով ինստիտուտում ստեղծվել է ռեժիսուրայի ամբիոնը և բեմանկարչության բաժինը։

Նյութի աղբյուրը`MaxInfo.am

Понравилась статья? Поделиться с друзьями: