Փլատակների տակ կա հղի կին իր 5-ամյա տղայի հետ

Փլատակների տակ կա հղի կին իր 5-ամյա տղայի հետ

Ահազանգ ունենք, որ անհետ կորած հղի կին կա իր 5-ամյա տղայի հետ: Այս մասին  լրագրողների հետ ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:

Նախարարի խոսքով` փրկարարական աշխատանքների ընթացքում ծխահարվել է 7 փրկարար:

Նա նշեց, որ հրդեհի պատճառների մասին դեռ չի կարող խոսել, քանի որ փրկարաներին չի հաջողվել հասնել հրդեհի բռնկման վայր:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։ Կա 3 զոհ:

Տեսանյութը ստորև

Понравилась статья? Поделиться с друзьями: