Քանաքեռի ոստիկաները որոնում են «Ջերմուկ Ինտերնեյշլ Պեպսի-Կոլա Բոթլեր»-ի առաքիչին

Քանաքեռի ոստիկաները որոնում են «Ջերմուկ Ինտերնեյշլ Պեպսի-Կոլա Բոթլեր»-ի առաքիչին

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ հոկտեմբերի 7-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին դիմած «Ջերմուկ Ինտերնեյշլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ աշխատակցի կողմից ստացված դիմումի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՍՊԸ-ի աշխատակիցը ոստիկաններին հայտնել է, որ իրենց ՍՊԸ-ի առաքիչը (ում տվյալները նախաքննության շահերից ելնելով չենք հրապարակում) այս տարվա հուլիսից-հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում յուրացրել է ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող գույքը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված ՍՊԸ են ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, ովքեր պարզել են, որ դիմումատուն նշված ՍՊԸ-ի իրավաբան Լուսինե Ս․-ն է, իսկ առաքիչը յուրացրել է մոտ 5 մլն դրամի գույք։

Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ առաքիչին, ինչպես նաև՝ գույքը հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Понравилась статья? Поделиться с друзьями: