Քանի որ լրբերը «Սուրբ» են ձևանում մի պատմություն պատմեմ

Քանի որ լրբերը «Սուրբ» են ձևանում մի պատմություն պատմեմ իմ հետ եղած: Ես աշխատում էի պետական հիմնարկում և ընտրությունների ժամանակ եղել եմ ՀԱԿ դաշինքի վստահված անձը Երևանի ավագանու ընտրություններում: Հաջորդ օրը գնացի աշխատանքի ղեկավարը ինձ կանչեց իր մոտ և թուղթը իմ դեմ դրեց ասեց դիմում գրի:

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Վահագն Խաչատրյանը:

Թուղթը դեպի իրեն հրեցի ասեցի չեմ գրելու հրամանով հեռացրեք: Եվ դրանից հետո մոտ 4 տարի իմ հետևից էին ընկած ամեն գնով ուզում էին հեռացնեին և մի օր իմացա որ միակ վիճակագրիս հաստիքը պետք չէ այլևս: Եվ այդ շրջանում եղել է դեպքեր որ ասել են քեզ պետք է դուրս արի ընդդիմությունից և մի օր էլ եկավ հհկ դառնալու պարտադրանքը որը իմ կողմից մերժվեց:

Բա դուրս արի ասա որ ընդդիմությունը լավ չէ և քեզ երջանիկ օրեր կսպասվեն բոլոր տեսակի առաջարկները մերժվել է իմ կողմից: Եվ այսօր ոմն պոպուլիստներ փորձում են ինձ մեղադրել իշխանամետ լինելու, ինչ որ բանի դիմաց ստատուս գրելու մեջ, չփորձեք ինձ ձեր արշինով չափել: Ես ինչ մտածում եմ այն էլ գրում եմ հարգելով բոլորի կարծիքները և տեսակետները: Առողջ եղեք

Понравилась статья? Поделиться с друзьями: