Քառօրյա պատերազմի օրերին ՊՆ բարձրաստիճան սպաներից մեկը իր աղջկա տարեդարձին 7 մլն դրամանոց ժամացույց է առել․ Ստյոպա Սաֆարյան

Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Հիշո՞ւմ եք, որ 1998թ. նախագահական ընտրություններին Քոչարյանը գերթանակարժեք /եթե ճիշտ եմ հիշում շրջանառվող գինը՝ մի քանի տասնյակ հազար դոլոր/ Ռոլեքս ժամացույց էր կրում: Լրագրողներն էին ասուլիսին ֆիքսել, իսկ երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանն էլ հեռուստաեթերում հեգնեց…

Հիշեցի, որովհետև երբ Քոչարյանը հետպատերզմյա ու Հայաստանից պահվող Արցախից էր եկել, ասում էին՝ ոչինչ չունի:

Հա, մեկ էլ՝ վերջերս երեկոյան ինձ տուն տանող տաքսու վարորդը, ով զրույցում ասաց, որ ցերեկն էլ Հյուսիսային պողոտայում թանկանոց ժամացույցի խանութում է աշխատում, սրտխառնոց է ունեցել, երբ ՊՆ բարձրաստիճան սպաներից մեկը (ով այժմ էլ աշխատում է) իր աղջկա 15-ամյա տարեդարձին 7 միլիոն դրամանոց ժամացույց է առել:

Անուն չեմ հնչեցնում, որովհետև ինքս չեմ ստուգել ու սոսկ այդ ընկերոջ պատմածն է:

Ու դա եղել է ապրիլյան պատերազմից քիչ անց, երբ News.am-ի բարեգործական ակցիայի շրջանակում շատ ու շատ հանրային դեմքերս, այդ թվում ձեր խոնարհ ծառան, Հյուսիսային Պողոտայում պաղպաղակ էին վաճառում հասույթը ապրիլյանի վիրավոր ու սպանված զինվորների ընտանիքիներին տրամադրելու համար:
Ժամացույցի տակ մնաք, հա….

Понравилась статья? Поделиться с друзьями: